Իրանից ֆինանսական և ռազմատեխնիկական օգնություն ստանալու փաստը ճանաչել է Գազայի հատվածը վերահսկող դիմադրության իսլամական շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան նոյեմբերի 21-ին Al-Aqsa հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Իրանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական են և դիմադրության նախագծի շատ կարևոր հենարանն են կազմում։ Գաղտնիք չէ, որ Իրանը քաղաքական, նյութական, ռազմական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Պաղեստինում դիմադրությանը»,- նշել է Հանիան։
Քաղբյուրոյի ղեկավարը հիշատակել է վերջին մի քանի տարիներին ՀԱՄԱՍ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում տեղի ունեցած փոփոխությունները և հաստատել, որ պաղեստինյան շարժումը «դեռևս շահագրգռված է թագավորության եղբայրների հետ հարաբերություններում»:
Հանին նշել է, որ ՀԱՄԱՍ-ը ունի բազմաթիվ բարեկամներ «միջազգային հանրությունում», և շատ երկրների կողմից աջակցություն է վայելում։
«ՀԱՄԱՍ-ի՝ ահաբեկչական կազմակերպություններին շարքին դասման քաղաքականությունը ձախողված է»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Լոնդոնը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել։