Թուրքիան Իսպանիայի հետ ավիակրի կառուցման շուրջ բանակցություններ է վարում, հաղորդում է bmpd-ստրատեգիաների և տեխնոլոգիաների վերլուծության ռուսական կենտրոնի բլոգը։
2021 թվականի նոյեմբերի 18-ին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի` Թուրքիա կատարած այցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի համար ավիակիր կառուցելու հնարավորությունը՝ իսպանական աջակցությամբ։ Նշվում է, որ խոսքը ավելի մեծ նավի մասին է, քան Թուրքիայի Sedef Tuzla Tersanesi նավաշինարանում կառուցված ունիվերսալ դեսանտային L 400 Anadolu նավը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 18-ին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ի դաշնակից Իսպանիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հույս ունի: