Լեհ հայամետ գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկին մեղադրանք է առաջադրվել։ Ըստ նրա տեղեկությունների՝ նախաձեռնողը Լեհաստանի հայերից է։
«Ըստ ինձ ներկայացրած մեղադրանքի, որի նախաձեռնողը Լեհաստանի հայերից է, ինձ սպառնում է մեկ տարի ազատազրկում, արգելանք հասարակական գործունեության մեջ և ընտրական գործնթացում: Մեղադրանքի ակտը ստացել եմ նոյեմբերի 16-ին: Մեղադրողը լեհահայերից է՝ Հրաչյա Բոյաջյանը»,- նշել է նա՝ հավելելով, որ իրեն վերագրվում է հանցանք կապված քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի 212 կետով, այն է՝ անձի բարի հանբավի վիրավորանք:
«Ճիշտն ասած, շատ զարմացած եմ այդ ամենով: Մեղադրանքը ստացել եմ, երբ ՀՀ-ի սահմանները ենթարկվել էին ագրեսիայի Ադրբեջանի բանակի կողմից: Այս կեղծ մեղադրանքի պատճառով չեմ կարողանա մասնակցել Լեհաստանում կայանալիք ընտրություններին Կանաչների կուսակցությունից:
Իմ գնահատականով՝ այս ամբողջ գործընթացն ունի քաղաքական բնույթ և նպատակ է հետապնդում ինձ սևացնել Լեհաստանի քաղաքացիների ու հայության աչքերում: Հայտնում եմ, որ քայլեր եմ ձեռնարկելու՝ ըստ Լեհաստանի և միջազգային օրենքների: Հայտնեմ նաև, որ չեմ դադարելու պայքարել Արցախի Հանրապետության ճանաչման և ՀՀ-ի անվտանգության համար: Չեմ կարող, սակայն, թաքցնել, որ չնայած հայերի նկատմամբ իմ նվիրվածությանը՝ ինձ հարվածողը հենց հայ եղավ` Հրաչյա Բոյաջյանն իր ընկերներով:
Ինչպես ասում են հայերը՝ երկու վախը մի մահ է, ուրեմն պայքար, պայքար մինչև վերջ»,- գրել է գործիչը։