ԱՄՆ ռազմածովային ուժերի հարցերով նախարար Ռիչարդ Սպենսերը պաշտոնանկ է արվել։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ ռազմածովային ուժերի հարցերով նոր նախարարի պաշտոնում որպես թեկնածու կառաջադրվի Նորվեգիայում ԱՄՆ դեսպան, ծովակալ Քեն Բրեյթուեյթը։
Թրամփն իր թվիթերյան էջում վստահություն է հայտել, որ Քեն Բրեյթուեյթը նախարարի պաշտոնում հիանալի աշխատանք կկատարի:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը, ռազմածովային ուժերի հատուկ ջոկատային Էդվարդ Գալախերի հակասական գործի ֆոնին, պահանջել է Սպենսերից լքել պաշտոնը՝ կապված վստահության կորստի հետ։
Սպենսերը մեղադրվում է Աֆղանստանում կատարած ռազմական հանցագործությունների մեջ։
Էսպերը պահանջել է Սպենսերի հրաժարականն այն բանից հետո, երբ իմացել է, որ նախարարը Սպիտակ տան աշխատակիցներին գաղտնի առաջարկել է չմիջամտել Գալախերի դեմ գործին՝ երաշխիքների դիմաց, որ հատուկ ջոկատայինը կլքի ռազմածովային ուժերը՝ կոչումների պահպանմամբ։ Այդ հարցով Սպենսերի դիրքորոշումը տարբերվել է հրապարակավ արտահայտած դիրքորոշումից։