Մարվելի կոմիքսի առաջին թողարկման առավել պահպանված նմուշն աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային՝ 1,26 միլիոն դոլարով։ Աճուրդում վաճառված նմուշը Մարվելի՝ երբևէ վաճառված ամենաթանկարժեք և արժեքավոր նմուշն է։ Այս մասին գրում է Screen Rant-ը:
«Մարդ- ջահի» առաջին նմուշներից մեկը թողարկվել է 1939 թվականին։ Այդ ժամանակ դեռ ընկերությունը կոչվում էր Timely Comics:
Մարվելի այս նմուշն առաջին անգամ գնվել է Փենսիլվանիայում 10 ցենտով: