Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին դատապարտել է երկրի կապի և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանումը։
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ յուրաքանչյուրի համար պարզ է, որ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակարգը նշանակություն չի տալիս ժողովրդավարական սկզբունքներին և արժեքներին, թափանցիկությանն ու մարդու իրավունքներին՝ ներառյալ համացանցին ազատ հասանելիությունը։
Մուսավի խոսքով՝ ԱՄՆ-ի վարչակազմի գործողությունները ցույց են տալիս, որ Twitter-ի նման խոշոր սոցցանցերի և հաղորդակցային ընկերությունների տնօրենների վրա ճնշում է գործադրվում քննադատների ձայնը ճնշելու համար:
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև հավելել է, որ նման քաղաքականությունը մերկացնում է Վաշինգտոնի «քաղաքական և գործիքակազմային» մոտեցումը ազատ համացանցի հասանելիությանը: