Զբոսաշրջիկներ տեղափոփոխ ավտոբուսը Բուլղարիայի «Ստրումա» ավտոմայրուղում վթարի է ենթարկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնել է БГНЕС գործակալությունը, պատահարը տեղի է ունեցել ժամը 03:00-ի սահմաններում, ինչի հետևանքով զոհվել է 45 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 52 մարդ: Ավտոբուսն այրվել է: Դեպքի վայրում շարունակվում են օպերատիվ-քննչական գործողությունները:
Նշվում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալացվել են այրվածքներով և վնասվածքներով: Ըստ աղբյուրի՝ ոմանց սպասվում են վիրահատություններ։
Դեպքի առնչությամբ իր ցավակցությունն է հայտնել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը։ Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսում գտնվել են Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ։
«Սարսափած եմ ողբերգությունից, ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին»,- Զաևի խոսքը մեջբերում է ԲԳՆԵՍ գործակալությունը։