ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը մեղադրել է Չինաստանին` տարածաշրջանի երկրներին վախեցնելու համար: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նախարարը հայտարարել է Վիետնամում Դիվանագիտական ակադեմիայի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ:
ԱՄՆ-ն մտադիր է հաջորդ տարում Վիետնամին հանձնել Hamilton տեսակի պարեկային նավ Հարավչինական ծովում ափային անվտանգության պահպանման համար: Սա իր տեսակի մեջ երկրորդն է լինելու. առաջինը Վիետնամը ստացել էր դեռևս 2017թ.:
Ըստ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի` Իրանը մտադիր է իրականացնել Հարավչինական ծովի բռնազավթում, և ադյունքում նրա ոչ լեգիտիմ ծովային հավակնությունները սպառնալիք են ստեղծում մյուս երկրների համար` մուտք ունենալու բնական ռեսուրսներին` խախտելով տարածաշրջանային էներգետիկ շուկաների կայունությունը և մեծացնելով հակամարտությունների առաջացման ռիսկը:
Ընդհանուր առմամբ Վաշինգտոնը անհանգստություն է հայտնում Հարավչինական ծովում Չինաստանի գործողությունների համար` մեղադրելով Պեկինին տարածաշրջանում միջազգային իրավունքի խախտման, Ծովի ռազմականացման և զավթողական տնտեսական քաղաքականության համար:
Չավուշօղլուն անդրադարձել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին ՌԴ-ի որոշմանը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի որոշմանը. գրում է ermenihaber-ը:...