Ստամբուլում և Անկարայում թուրքական լիրայի փլուզման ֆոնին տարերային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել հետո, հաղորդում է РИА новости-ն՝ վկայակոչելով Halk TV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ցուցարարները պահանջում էին կառավարության հրաժարականը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանությունից հեռանալը: Հաղորդվում է, որ ոստիկանությունը ցրել է ցուցարարներին։