Միացյալ Նահանգներն Իրանի քաղաքացիներին ապահովում է ինտերնետային կապով: Այս մասին հայտնում է «Ամերիկյան ձայն»-ը՝ նշելով, այս մասին հայտնել է Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայըն Հուքը։
«Մեզ հաջողվել է Իրանի քաղաքացիներին տրամադրել ինտերնետային կապ, որով նրանք կկարողանան կապ հաստատել միմյանց հետ այն ժամանակ, երբ այդ երկրի վարչակարգը փորձում է վերահսկել նրանց հաղորդակցությունը», -ասել է Հուքը՝ ավելացնելով, որ հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի համացանցում նրանք կարողանան տեղադրել ցույցերի տեսագրությունները։
«ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով գրասենյակը լուրջ մտահոգություն է հայտնել ցուցարարների դեմ Իրանի անվտանգության ուժերի կողմից մարտական զենք կիրառելու կապակցությամբ։ Հանձնախմբի խոսնակ Ռուփերթ Քոլվիլը Իրանի իշխանություններին հորդորել է վերականգնել ինտերնետային կապը երկրում և պաշտպանել խոսքի ու խաղաղ հավաքների մասին մարդկանց իրավունքը։ Հանձնախումբն ունի որոշ տվյալներ այն մասին, որ անվտանգության ուժերի կողմից կիրառված գործողությունների ընթացքում կան մի քանի տասնյակ զոհեր», նշել է Բրայըն Հուքը։
Հիշեցնենք, որ Ինտերնետայի կապն Իրանում անջատվել է նոյեմբերի 16-ից, այն բանից հետո, երբ բենզինի գնի աճի պատճառով Իրանում սկսվեցին բողոքի ցույցեր։ Հակառակ ինտերնետի վրա դրված արգելքներին, սոցիալական ցանցերում անընդհատ ներբեռնվում են տեսագրություններ, որոնց համաձայն՝ ցույցերը շարունակվում են Իրանի մի շարք քաղաքներում։