ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնումը: Հենց այդ հարցերն են նախատեսվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի հանդիպման ժամանակ», – ասված է հաղորդագրության մեջ: