Թուրքիայում քրեական գործեր են հարուցվել լիրայի կտրուկ անկման պատճառով սոցցանցերում փողոցային բողոքների կոչերի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը:
«Սոցցանցերի մոնիթորինգի միջոցառումների շրջանակներում քրեական գործեր են հարուցվել այն անձանց նկատմամբ, որոնք փողոցային բողոքի և բռնության կոչ են արել, ինչպես նաև հասարակության մեջ ատելություն և թշնամանք են բորբոքել՝ մանիպուլյացիայի ենթարկելով փոխարժեքների տատանումները»,- գործակալությունը մեջբերում է հայտարարությունը:
Նշվում է, որ քրեական գործեր են հարուցվել սոցցանցերում 271 հաշվի սեփականատերերի նկատմամբ։
Թուրքական լիրայի փոխարժեքի փլուզումից հետո նոյեմբերի 23-ի երեկոյան Ստամբուլում, Անկարայում եւ մի շարք այլ թուրքական քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: