Թուրքիան նոյեմբերի 17-ին «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» քրդական կազմավորումներին մեղադրել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ավելի քան 800 զինյալների ազատ արձակման մեջ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ աղբյուրի Թուքրիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Թուրքիան ՆԱՏՕ-ի և ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի միակ գործընկերն է, որը նրանց հետ միասին կռվել և չեզոքացրել է ԻՊ-ի ավելի քան 4000 անդամների Իրաքում և Սիրիայում: Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարում մեծ դեր է խաղացե, իսկ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն»-ը և «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը», միայն Թել-Աբյադում ազատ են արձակել ԻՊ-ի թվից ավելի քան 800 բանտարկյալների»։
Նշենք, որ Սիրիայի հյուսիս-արևելքում «Խաղաղության ակունք» գործողության սկսվելուց ի վեր Անկարան քրդական խմբավորումներին մեղադրում է տեղական բանտերում գտնվող ԻՊ-ի զինյալներին ազատ արձակելու մեջ: Քրդերն էլ իրենց հերթին Թուրքիային մեղադրում են այն բանի համար, որ ծայրահեղականներին հաջողվում է փախչել բանտերից՝ արկերի ընկնելու հետևանքով։
The New York Times թերթը հոկտեմբերի կեսերին հայտնել էր, որ մի քանի հարյուր արմատականներ, օգտվելով թուրքական գործողությունների հետ կապված խուճապից և խառնաշփոթից, փախուստ են դիմել Սիրիայում կալանավորների պահման վայրից: