Չիլիի իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 26 հազար մարդու զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում, որոնք տարածվել են ողջ երկրով սկսած հոկտեմբերի երկրորդ կեսից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով TeleSUR հեռուստաալիքին:
Ինչպես նշում է աղբյուրը` մայրաքաղաք Սանտյագոյում միայն ձերբակալված ցուցարարների թիվը հասնում է 8700-ի:
Հիշեցնենք, որ Չիլիում անկարգություններն սկսվել են հոկտեմբերի 14-ից` այն բանից հետո, երբ մետրոյի միջին գինը թանկացել է: Մայրաքաղաք Սանտյագոյից սկիզբ առած բողոքի ցույցերն աստիճանաբար տարածվել են ողջ երկրով մեկ: