Առցանց գնումների ժամանակ մեծ զեղչերի օրերին խաբեբաների զոհ չդառնալու համար պետք է լինել զգոն, չփոխանցեն գովազդից հղումներ միմյանց և ուշադիր ստուգել ինտերնետ-խանութների էջերի հասցեները։
Այս մասին РИА новости-ին պատմել է թվային ռիսկերի ռազմավարական կառավարման BI.ZONE. ընկերությունում։
«Եթե կայքը ստեղծվել է ավելի քիչ, քան մեկ տարի առաջ, ընդ որում, ներկայացնում է իրեն որպես խոշոր ընկերության, հավանաբար, այն ստեղծել են մեքենայությունների համար», — նշել են BI.ZONE-ում։
Եթե ձեր անձնական տեղեկություններ կամ բանկային քարտի տվյալները ֆիշինգային կայքում են, դուք պետք է անհապաղ դիմեք բանկ։ «Պետք է շտապ զանգահարել բանկ, արգելափակել և վերաթողարկել քարտը։ Փողը, որ դուք փոխանցել եք մեքենայություններ անողներին, վերադարձնել դժվար է, բայց զրկել նրանց մուտք գործել Ձեր հաշիվը միանգամայն իրական է»,-նշում են մասնագետները։