Ղազախստանը թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունից ձեռք կբերի միջին բարձրության Anka 3 անօդաչու թռչող սարք:
Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։ Հրատարակության տեղեկատվության համաձայն ՝ ընկերության և Ղազախստանի միջև համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է հոկտեմբերին:
Նշվում է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Anka անօդաչու սարքի մյուս երկու պոտենցիալ գնորդների հետ:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ տվյալ տեսակի անօդաչու թռչող սարքի առաջին օտարերկրյա գնորդը դարձել է Թունիսը: Anka անօդաչու թռչող սարքն իր առաջին թռիչքը կատարել է 2010 թվականի դեկտեմբերին, նրա հարվածային տարբերակը Թուրքիայի զինված ուժերի սպառազինման է ընդունվել 2017 թվականին: