ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ռուսաստանի Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Մենք խորապես ցնցված էինք՝ լսելով Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքավայրում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը հանգեցրեց տասնյակ մարդկանց մահվան: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասվում է ԱԳՆ-ի Twitter-ում։
Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքավայրում տեղի ունեցած վթարի զոհ է դարձել 52 մարդ։ Զոհերի թվում կան հանքափորներ և փրկարարներ։ Պաշտոնապես ընդունված է, որ մեթանի պայթյունն է եղել ծխի պատճառը, որը հանգեցրել է զոհերի, սակայն վերջնական եզրակացությունները կանի հատուկ հանձնաժողովը։ Հանքավայրի ղեկավարությունը կալանավորվել է։ Մարզում եռօրյա սուգ է հայտարարվել։