Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ խորհրդակցություն կհրավիրի կորոնավիրուսի նոր շտամը քննարկելու վերաբերյալ, որը վերջերս է հայտնաբերվել Հարավային Աֆրիկայում և Հոնկոնգում: Այն կոչվում է Բ.1.1.529։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Հարավային Աֆրիկայում, Բոտսվանայում և Հոնկոնգում 10 մարդ վարակվել է այդ շտամով։ Բրիտանացի գիտնականները չեն բացառում, որ նոր շտամին ավելի հեշտ կհաջողվի խուսափել հակամարմիններից, քան դելտա տարբերակին:
Վիրուսը ենթադրաբար ծագել է թույլ իմունային համակարգ ունեցող հիվանդների մոտ: Ենթադրվում է, որ դա կարող է լինել վարակի ամենավտանգավոր տարբերակը։