Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը ամերիկա-հարավկորեական զորավարժությունները որակել է որպես դավադիր քայլ, որը սպառնում է Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ազգային անվտանգությանը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ներկայացուցչի ելույթին:
Ինչպես նշում է Փհենյանի ներկայացուցիչը, ԿԺԴՀ-ն իր կողմից արել է բոլոր հնարավոր միջոցները` թուլացնելու ռազմական լարվածությունն ու վստահության մթնոլորտ ստեղծելու համար` ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, սակայն ամերիկյան կողմը պատասխան քայլերի չի գնում:
Պետխորհրդի ներկայացուցչի խոսքով` ԿԺԴՀ-ն պատրաստ է գնալու բանակցությունների, սակայն ճնշման դեպքում կդիմի ուժի կիրառմանը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պլանավորում են համատեղ զորավարժություններ իրականացնել: Անցյալ տարվանից սկսած երկու երկրները միասին անցկացրել են մի շարք զորավարժություններ, որոնք Փհենյանը պովոկացիա է համարում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հանդիպել էին Շվեդիայում` քննարկելու երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը, սակայն հանդիպումն անցել էր անարդյունք: