Եվրամիությունը հաստատել է, որ մտադիր է ստեղծելու սեփական հակաօդային և հակահրթիռային համակարգեր` տիեզերական բաղկացուցիչով, որը կհակադարձի վերջին սերնդի օդային սպառնալիքներին: Այս մասին հաղորդվում է Պաշտպանության նախարարների մակարդակով ԵՄ-ի եզրափակիչ հայտարարության մեջ:
Այս ծրագրի իրականացմանը կմասնակցեն Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Նիդերլանդները և Ֆինլանդիան:
Դեռևս 2019թ. օգոստոսի 2-ին ԱՄՆ-ն միակողմանի կարգով հայտարար ել է Միջին և փոքր հեռահարության հրթիռների չեոքացման վերաբերյալ պայմանագրից դուրս գալու մասին` մեղադրելով Ռուսաստանին այն խախտելու մեջ: