Այսօր Մայրերի օրն է: Տոնը նվիրված է մայրիկներին։ Այս օրն ընդունված է շնորհավորել մայրերին և հղի կանանց՝ ի տարբերություն Կանանց միջազգային օրվա, երբ շնորհավորում են իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին։
Տարբեր երկրներում այս տոնը տարբեր օրերի է նշվում։ Ընդհանուր առմամբ, աշխարհում Մայրերի օրը նշվում է մայիսի երկրորդ կիրակի օրը, այդ թվում՝ Ուկրաինայում, Էստոնիայում, ԱՄՆ-ում, Մալթայում, Կիպրոսում, Դանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Թուրքիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Բելգիայում, Ղրղզստանում և Բրազիլիայում։
Հայաստանում տոնը նշվում է ապրիլի 7-ին, Վրաստանում այն տոնում են մարտի 3-ին, Մեծ Բրիտանիայում՝ մարտի առաջին կիրակի օրը, Եգիպտոսում՝ մարտի 21-ին: Իսպանիայում, Պորտուգալիայում և Լիտվայում Մայրերի օրը նշվում է մայիսի առաջին կիրակի օրը, Հունաստանում՝ մայիսի 9-ին, Ֆիլիպիններում՝ մայիսի 10-ին, Լեհաստանում՝ մայիսի 26-ին, իսկ շվեդներն ու ֆրանսիացիները իրենց մայրերին շնորհավորում են մայիս ամսվա վերջին կիրակի օրը։