Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել գթասրտություն ցուցաբերել փախստականների նկատմամբ: Նա Միջերկրական ծովն անվանել է «մեծ գերեզմանոց», որի ջրերում մեծ թվով անօրինական միգրանտներ են զոհվում: Այս մասին հայտնում է TACC-ը:
Այս համեմատությունը քահանայապետն արել է Կիպրոսի և Հունաստանի բնակիչներին հղած իր ուղերձում: Դեկտեմբերի 2-6-ը նա կայցելի նշված երկրներ:
Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցում են իր այցի նախապատրաստմանը:
«Բայց ես նաև մտածում եմ նրանց մասին, ովքեր թեպետ վերջին տարիներին փրկվել են պատերազմներից ու աղքատությունից, բայց տարբեր վայրերում ջերմ ընդունելության չեն արժանանում: Ավելին՝ արժանանում են թշնամական վերաբերմունքի, նույնիսկ շահագործման են ենթարկվում»,- ասել Է Ֆրանցիսկոս պապը՝ նկատի ունենալով միգրանտներին: