Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտնել է իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների 7-րդ փուլի հաջող մեկնարկի մասին։
«Մասնակիցները պայմանավորվել են հետագա անհապաղ քայլերի մասին»,-գրել է Ուլյանովը Twitter-ում։
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, իրանական կողմի գլխավոր բանակցող, Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաքերի-Ղանին իր հերթին հայտարարել է երկուշաբթի բանակցությունների առաջին օրվանից հետո լավատեսական տրամադրվածության մասին:
Նա նաև ընդգծել է, որ Վիեննայում վերսկսված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունների հիմնական նպատակը պետք է լինի Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը:
Գործակալությունը նշում է, որ այս տարվա ապրիլից մինչեւ հունիս Իրանն ու մի շարք համաշխարհային տերություններ Վիեննայում վեց փուլ են անցկացրել ՝ ԳՀՀԾ-ի վերականգնման նպատակով: