Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Կիևի հսկողությունից դուրս գտնվող Դոնբաս է ուղարկել սննդամթերք: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ուկրաինայի Պետական սահմանային ծառայության տեղեկատվության բաժնի տարածած հաղորդագրությանը:
«Վերահսկիչ անցակետով չվերահսկվող տարածք է անցել ԿԽՄԿ-ի 2 բեռնատար` բեռնված հումանիտար օգնությամբ 16,48 տոննա ընդհանուր քաշով»,-հաղորդում է Վարչությունը:
Ավելի վաղ Դոնեցկում և Լուգանսկում էին գտնվում Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ուղեկցորդները` բեռնված հումանիտար օգնությամբ:
ՌԴ-ի ԱԻՆ-ի առաջին հումանիտար օգնությունը ուղարկվել է Դոնբաս 2014թ. օգոստոսի վերջին, իսկ մինչ օրս Ռուսաստանն ուղարկել է ընդհանուր 90 նման օգնություն, որը կազմում է ավելի քան 81 հազար տոննա հումանիտար օգնություն: