Թուրքական արժույթի փոխարժեքը նոյեմբերի 30-ին իջել է ավելի քան 5 տոկոսով և թարմացրել է պատմական մինիմումը, հաղորդում է ПРАЙМ-ը։
Սակարկությունները սկսվել են մեկ դոլարի դիմաց 12,82 լիրայի նշագծից, իսկ Մոսկվայի ժամանակով 20.30-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 13,46:
Նշվում է, որ նվազումը տեղի է ունեցել Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից դեկտեմբերին սպասվող հերթական տոկոսադրույքի նվազման ֆոնին:
Գործակալությունը նշում է, որ թուրքական արժույթը մեկ տարվա ընթացքում էժանացել է ավելի քան 40 տոկոսով, իսկ նոյեմբերի 23-ին նոր հակառեկորդ է սահմանել՝ մեկ դոլարի դիմաց 11,37-ից դառնալով 13,21 լիրա: