Ամերիկայում հանգստյան օրերին 86-ամյա Ժինեթ Բեդարդը վազեց իր՝ Նյու Յորքի 17-րդ մարաթոնը։
Ժինեթը նյույորքյան քաղաքային այզ վազքի անբաժանելի մասն է կազմում, նա իր պատկառելի հասակում տարեկան մասնակցում է ավելի քան 50 տեղական մրցումների։ Այս մասին հայտնում է The New Yorker գործակալությունը։
Բեդարդը մրցումներին մասնակցում է ամբողջական դիմահարդարմամբ՝ ներառյալ վառ կապույտ ստվերաներկ:
«Ես ինձ 86 տարեկան չեմ զգում, այլ՝ 36», – ասել է Բեդարդը լրագրողներին:
Նա նշել է, որ վազում է օրեկան 10 մղոն՝ ավելացնելով, որ ավելի քիչ վազելու դեպքում տուն է վերադառնում հիասթաված։