Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լատվիա կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ կողմերը պետք է քննարկեն բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Հռոմում կայացած բանակցությունների ժամանակ արծարծված թեմաները և ընդունված որոշումները:
«ԱՄՆ – ն ու Թուրքիան ՆԱՏՕ – ի դաշնակիցներ են։ Հանդիպման շրջանակներում տեղի կունենա կարծիքների փոխանակում երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, ինչպիսիք են Ուկրաինան, Լիբիան, Սիրիան և Աֆղանստանը», – ասել է Չավուշօղլուն։
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը նույնպես գոհունակություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ առաջիկա հանդիպումից:
Նրա խոսքով, հանդիպման շրջանակներում Թուրքիան եւ ԱՄՆ-ն, որպես երկու դաշնակից երկրներ, կքննարկեն մի շարք հարցեր:
«Լինելով ՆԱՏՕ-ի դաշնակիցներ՝ այսօր մենք կքննարկենք իրավիճակն Ուկրաինայում և նրա շուրջ, ինչպես նաեւ Արեւմտյան Բալկաններում եւ Կովկասում», – ասել է Բլինկենը: