Իրանի և ԱՄՆ-ի միջև պահպանվում են մեծ տարաձայնությունները Իրանի միջուկային ծրագրի գնահատման հարցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, փոխանցում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն ելնում է նրանից, որ անհրաժեշտ է, որ և՛ Իրանը, և՛ ԱՄՆ-ն լիովին վերադառնան միջուկային գործարքին, նրա դրույթների պահպանմանը: ԱՄՆ-ն առաջին հերթին պետք է վերացնի պատժամիջոցները, իսկ Իրանը պետք է իր միջուկային ծրագիրը համապատասխանեցնի այն չափորոշիչներին, որոնք դրված են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում։ Դիվանագետը հայտնել է, որ հենց դրա վրա է այժմ Վիեննայում եւ աշխատանք է տարվում վերսկսված բանակցությունների շրջանակներում: