ՆԱՏՕ-ի Բոլոր անդամները համերաշխ են Ուկրաինայի հետ և անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն գործել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը՝ տեսակապով ելույթ ունենալով Կիևի անվտանգության հարցերով համաժողովում։
«Մենք վճռական ենք Մոսկվային ուղղված մեր ուղերձում. եթե նրանք քայլեր ձեռնարկեն Ուկրաինայի ապակայունացմանն ուղղված եւ իրենց ուժերն օգտագործեն Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար, դա կընդունվի տնտեսական լուրջ քայլերով եւ պատժամիջոցներով, որոնք դեռեւս անցյալում չեն եղել», – ընդգծել է նա: Պատասխանելով Ուկրաինայի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հեռանկարների մասին հարցին՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը նշել է, որ երկիրն ինքն իրեն «ճանապարհ է հարթում դեպի ՆԱՏՕ եւ ԵՄ»: «Դա իրենից պահանջում է խորը եւ ակտիվ բարեփոխումներ տնտեսության, դատական համակարգի եւ կոռուպցիայի դեմ պայքարում», – պարզաբանել է նա: