Իսպանիան հրաշալի է համարել Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովը Մադրիդում անցկացնելու վերաբերյալ որոշումը։ Այս մասին հայտնել է Թագավորության Կառավարության ղեկավարի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը։
Ավելի վաղ Չիլիի Նախագահը հայտարարել էր, որ հրաժարվում է կազմակերպել Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովը և Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը Սանտյագոյում։ Նման որոշումը պայմանավորված է երկրում հոկտեմբերի 14-ից սկիզբ առած բողոքի ցույցերով՝ կապված մետրոյի գնի թանկացման հետ։
Արդյունքում Իսպանիայի իշխանություններն առաջարկել են այն անցկացնել Մադրիդում։
Համաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 2-13-ը Մադրիդում։