Աշխարհի ամենահայտնի փոփ երգչուհիներից մեկը՝ Բրիթնի Սփիրսը, այսօր դարձել է 40 տարեկան։
Ձայնագրման ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի տվյալներով՝ Բրիթնի Սփիրսն իր ալբոմների ավելի քան 100 մլն օրինակ է վաճառել ամբողջ աշխարհում։ Վաճառված ձայնասկավառակներն անցնում են 200 միլիոնի սահմանը: Բրիթնին նույնիսկ հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ երաժշտության պատմության մեջ մեկ շաբաթվա ընթացքում սինգլի վաճառքի ռեկորդակիր է դարձել։ Այս մասին հայտնում TACC-ը։
Սփիրսի անձնական կյանքը միշտ հետաքրքրություն է առաջացրել հասնրության շրջանում։ Լայնորեն քննարկվել է նրա ամուսնությունը, հետագայում նաև ամուսնալուծությունը և երեխաների խնամակալության իրավունքի համար սկսված դատական գործընթացը։
Վերջին տարիներին փոփ աստղը թեև շարունակում էր ստեղծագործել, բայց իրավունք չուներ նույնիսկ մեքենա վարել։ Երգչուհու փոխարեն բոլոր գործնական, ֆինանսական և նույնիսկ անձնական որոշումները կայացրել է նրա հայրը՝ Ջեյմի Սփիրսը։ Երկրպագուները կարծում են, որ երգչուհու խնամակալները հատուկ սահմանափակել են նրա շփումներն արտաքին աշխարհի հետ, որպեսզի լիովին վերահսկեն ոչ միայն նրա կյանքը, այլև այն ակտիվները, որոնք մինչ այժմ մեծ շահույթ են բերում: