Իսրայելական երկու քաղաքական գործիչներ իրարից անկախ կոչ են արել Իսրայելին ճանաչելու 1915թ. Հայոց ցեղասպանությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է այն պաշտոնապես ճանաչելու համար: Այս մասին փոխանցում է The Times of Israel-ը:
«Կահոլ-Լավան» դաշինքի ղեկավար Յաիր Լապիդը գրել է. «Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը դա պատմական ճշմարտության և արդարության համար քվեարկություն էր»:
Աղբյուրը նշում է, որ Լապիդը Կնեսետում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի անհաջող փորձերի վճռական կողմնակից է:
Նմանատիպ դիրքորոշում ունի նաև նախկին նախարարը «Լիկուդ» դաշինքից, ով նշում է. «Ես ողջունում եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բարոյական և սկզբունքային դիրքորոշումը 100 տարի առաջ հայերի զանգվածային սպանության` որպես Ցեղասպանության ճանաչման հետ կապված: Իսրայելը ևս պետք է հստակորեն հայտարարի այդ հրեշավոր ոճրագործության ճանաչման մասին»,- գրել է նախկին նախարարը Twitter-ում: