Բելառուսում «Ազատություն» ռ/կ-ի Telegram-ալիքը և այլ սոցցանցերը ծայրահեղական են ճանաչվել: Այս մասին ուրբաթ հայտնել Է Բելառուսի ՆԳՆ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչությունը, գրում է ТАСС-ը։
ՆԳՆ-ում հիշեցրել են, որ այդ աղբյուրից տեղեկատվության տարածումը հետապնդվում է օրենքով, դա կարող է հանգեցնել տուգանքի կամ վարչական կալանքի:
Բելառուսում ծայրահեղական են ճանաչվել ավելի քան 300 ինտերնետ-ռեսուրսներ։