ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաջորդ շաբաթ մի շարք պատժամիջոցներ կսահմանի ԱՄՆ վարչակազմի կազմակերպած «Ժողովրդավարության գագաթնաժողովի» շրջանակներում: Այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցչին, փոխանցում է TACC-ը։
Սահմանափակումները կանդրադառնան այն անձանց վրա, ովքեր, ըստ Վաշինգտոնի, ներգրավված են կոռուպցիայի, մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ, ինչպես նաև՝ ժողովրդավարության խարխլման։ Ֆինանսների նախարարությունը հրաժարվել է կոնկրետ տեղեկատվություն տրամադրել այն անձանց մասին, որոնց վրա կազդեն սահմանափակող միջոցները։
Չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ նախաձեռնությունն անվանել է Վաշինգտոնի «ամենաօդիոզ» նախագծերից մեկը։ Նա մատնանշել է, որ «արևմուտքցիները» նպատակաուղղված ոչնչացնում են Մեծ Հաղթանակի արդյունքում ձևավորված միջազգային իրավական՝ «ՄԱԿ-ակենտրոն» ճարտարապետությունը՝ փորձելով այն փոխարինել միայն իրենց ձեռնտու կանոններով»։
Նախարարի խոսքով՝ «ակնհայտ է, որ Վաշինգտոնը միջազգային հարաբերություններում նոր բաժանարար գծեր ստեղծելու կուրս է բռնել՝ այս անգամ մի խումբ երկրների առճակատման համատեքստում, որոնք իրենց պատկերացնում են որպես «մարդկության ճակատագրերի տիրակալ»։