Թուրքիան Ուկրաինային էականորեն ավելի շատ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր է վաճառել, քան նախկինում հայտնի էր, և ապագայում կարող են լինել նոր մատակարարումներ: Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը, փոխանցում է TACC-ը։
Գործակալության տվյալներով, որը հղում է անում Թուրքիայի կառավարության աղբյուրներին՝ խոսքը մի քանի տասնյակ սարքերի մասին է։ Առաջիկայում նախատեսվում է ևս 24 անօդաչու թռչող սարք մատակարարել Ուկրաինա։ Թուրքիայի կառավարության և անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar-ի պաշտոնյաները չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Ուկրաինան Թուրքիայի հետ պայմանագիր է կնքել 2018 թվականին՝ գնելու Bayraktar TB2 վեց անօդաչու թռչող սարք և երեք կառավարման կայան։ Մատակարարումն ավարտվել է 2019 թվականի նոյեմբերին։ Պայմանագրի գումարը կազմել է 69 մլն դոլար։
Bayraktar TB2-ը թուրքական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարք է՝ 150 կմ հեռահարությամբ, 130 կմ/ժ արագությամբ և մինչև 50 կգ օգտակար բեռնվածքով։ Այն հագեցած է թռիչքի և վայրէջքի ավտոմատ համակարգով։ Այս սարքերը վճռորոշ դեր են խաղացել 2020 թվականին Արցախյան ռազմական գործողություններում ադրբեջանական բանակի հաջողության գործում։