Իտալիայի Բիելլա քաղաքում 50-ն անց տղամարդը սիլիկոնե պրոթեզային թևով կորոնավիրուսի պատվաստման կենտրոն է գնացել՝ հուսալով, որ բժիշկը կպատվաստի իրեն: Այս մասին Facebook-ում հայտնել է Պիեմոնտի շրջանի ղեկավար Ալբերտո Չիրիոն։
«Կեղծ սիլիկոնե ձեռքը «շատ նման» է եղել իրական մաշկով»,- ասել է նա։ «Բայց գույնը և հպման զգացումը կասկած են հարուցել բուժաշխատողի մոտ, որը տղամարդուն խնդրել է ցույց տալ իր ամբողջ ձեռքը»,- ասել է Չիրիոն: Երբ խաբեությունը բացահայտվել է, տղամարդը փորձել է բժշկին համոզել «աչք փակել» կատարվածի վրա։ Սակայն դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է դատախազություն։
Իտալիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր է բժշկական հաստատությունների բոլոր աշխատակիցների համար։ Դեկտեմբերի 15-ից պատվաստումը պարտադիր կդառնա ևս մի քանի մասնագիտությունների, այդ թվում՝ զինվորականների և ոստիկանների համար։ Այդ օրվանից բուժաշխատողները պետք է երրորդ ներարկումը ստանան։