«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը հանձնվել Է ծովին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր զինվորական աղբյուրները։
Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ ալ Բաղդադիի աճյունի հետ կարող են վարվել նույն կերպ, ինչպես «Ալ Քաիդա» խմբավորման պարագլուխ Ուսամա Բեն Լադենի մարմնի հետ, որը հանձնվել Է Արաբական ծովին:
Հիշեցնենք, որ ահաբեկչական խմբավորման առաջնորդը սպանվել է հոկտեմբերի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում անցկացված ամերիկյան հատուկ գործողության ընթացքում։
Համաձայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության՝ ԻՊ-ի պարագլխի հետ միասին ոչնչացվել են խմբավորման բազմաթիվ զինյալներ ու նրանց գործակիցներ։
Ահաբեկչական խմբավորման նոր առաջնորդ է դարձել Աբդուլլա Քարդաշը, որը հայտնի է նաև Հաջի Աբդուլլա ալ-Աֆարի անունով։