Գերմանական Հագեն քաղաքի Կարլ Էռնստ Օստհաուսի թանգարանում բացվել է Սիլվեստր Ստալոնեի նկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը համընկնում է Ստալոնեի տարեդարձի հետ։ 2021 թվականին նա դարձավ 75 տարեկան, հայտնում է DW-ն։
Նա նկարում է երկար ժամանակ՝ դեռ փոքր տարիքից։ Գերմանիայում անցկացվող ցուցահանդեսն առաջինը չէ, բայց մանրամասն ծանոթացնում է դերասանի աշխատանքին։ Հագեն են տեղափոխել Սիլվեստր Ստալոնեի 50 կտավ, որոնց թվում կան ինքնանկարներ և շատ վաղ շրջանի գործեր, որոնք դեռ չեն ցուցադրվել լայն հասարակությանը։
Ստալոնեն ինքն է նկարում և ակտիվորեն հավաքում արվեստի գործեր։ Նախկինում Ստալոնեի նկարների ցուցահանդեսներն արդեն անցկացվել են Սանկտ Պետերբուրգում և Նիցցայում։