Եվրոպական խորհրդարանական պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին կայցելի Ջամմու և Քաշմիր։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ԵՄ ներկայացուցիչների հետ և քննարկել Քաշմիրում տիրող իրավիճակը: Հանդիպման ընթացքում Հնդկաստանի վարչապետը պատվիրակության անդամներին հրավիրել է Ջամմու և Քաշմիր՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Իսլամաբադը մի խումբ օտարերկրյա դիվանագետների և լրագրողների թույլատրել է այցելել Քաշմիրի պակիստանյան հատված: Դրանից կարճ ժամանակ անց Պակիստանի բանակի մամուլի ծառայության ղեկավար գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը դիմել է Նյու Դելիին՝ կոչ անելով միջազգային հանրության ներկայացուցիչներին թույլ տալ մտնել Քաշմիրի հնդկական հատված ՝ տարածաշրջանում իրավիճակը գնահատելու համար: