Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները դեկտեմբերի 7-ին տեսազանգ կունենան, կքննարկեն երկկողմ հարցեր: Ինչպես հայտնում է TACC-ը՝ այս մասին ասված Է մամուլի քարտուղար Ջեն Փսակիի հայտարարության մեջ:
Նշվել է, որ ՋՈ Բայդենը և Վլադիմիր Պուտինը կքննարկեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններին առնչվող մի շարք թեմաներ, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերը:
«Նախագահ Բայդենը կընդգծի ԱՄՆ-ի անհանգստությունը Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի ռազմական ակտիվության կապակցությամբ և կրկին կհաստատի ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», – նշել է Նա: