Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում շաբաթ օրը տեղի են ունեցել բողոքի զանգվածային ցույցեր՝ ընդդեմ պարտադիր պատվաստումների և հակակորոնավիրուսային միջոցառումների, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել երկրի կառավարության կողմից:
Փողոց է դուրս եկել ավելի քան 40 հազար մարդ։
Ցուցարարները ոստիկանների վրա ճայթուկներ են նետել: Ի պատասխան նրանց դեմ պղպեղային հատուկ բալոններ են կիրառվել:
Հայտնի է մի քանի մարդու ձերբակալման մասին: