Թուրքիան մտադիր է համագործակցել ՌԴ-ի հետ սեփական կործանիչների արտադրության ծրագրով։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Ռուսաստանի հետ մեր բանակցություններում համագործակցության շատ կետեր կան։ Դրանք ներառում են որոշ հարցեր, որոնք կապված են մեր ազգային ռազմական ինքնաթիռի մշակման հետ, որը անգարից դուրս կգա 2023 թվականին։ Այդ գործընթացի ընթացքում կարող են բանակցություններ տեղի ունենալ նաև Ռուսաստանի հետ»,- Դեմիրի խոսքը մեջբերում է գործակալությունը։
Նշվում է, որ ավելի վաղ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկը գործակալությանը հայտնել էր, որ Անկարան չի բացառում ռուսական Су-35 և Су-57 կործանիչների գնման հնարավորությունը, սակայն առաջնահերթությունը իր սեփական՝ հինգերորդ սերնդի կործանիչների մշակումն է: