55 կանայք, ովքեր հաճախում էին Բելոնի մարզադահլիճ (Ավստրալիայի Պերտայի արվարձան), մեծ հաղթանակ են տոնել: Նրանք «կոտրել» են Powerball Lotto ջեքփոթը՝ 80 մլն դոլարի չափով։ Այս մասին գրում է ABC News-ը։
Կանայք կիսել են շահումը բոլորի միջև՝ յուրաքանչյուրը կստանա մոտ 1,45 մլն դոլար։ Վիճակախաղի տոմսի համար նրանք վճարել էին 5 դոլար։