1956թ. հոկտեմբերի 26-ին Նյու Յորքի հիմնարար համաժողովում հիմնադրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը: Այն ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված միջազգային կազմակերպություն է:
Չնայած կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում, այն ունի նաև տարածաշրջանային բաժանմունքներ Կանադայում, Ժնևում, Նյու Յորքում, Տոկիոյում:
Կառույցը ստեղծվել է ՄԱԿ-ի համակարգում որպես միջազգային անկախ կառույց, որի նշանակությունն էլ ավելի կարևորվեց Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կնքումից հետո:
Կազմակերպության հիմնական նպատակն է` հետևել, որ ատոմը ռազմական նպատակներով չօգտագործվի:
2018թ. տվյալներով` կառույցին անդամակցում էր աշխարհի 170 պետություն:
2005թ. հոկտեմբերի 7-ին Օսլոյի Նոբելյան կոմիտեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը շնորհել է Խաղաղության նոբելյան մրցանակ: