Թուրքիայի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել 104 պաշտոնաթող ծովակալների գործով, որոնք Բոսֆորի եւ Դարդանելի կարգավիճակի մասին Մոնտրեի կոնվենցիայի պաշտպանության կոլեկտիվ նամակ են ստորագրել, նրանց սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում։
Այս մասին РИА новости-ի հաղորդմամբ, հաղորդում Է NTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ Անկարայի դատարանը ազատ է արձակել բոլոր ձերբակալվածներին, այդ գործով 10 ծովակալի, ընտրելով նրանց խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին:
Ապրիլի սկզբին հրապարակվել է 104 պաշտոնաթող թուրք ծովակալների նամակը, որոնք Մոնտրեի կոնվենցիան անվանել են Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ, որը վերականգնել է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների նկատմամբ նրա ինքնիշխան իրավունքները։