ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը լիովին իրատեսական է համարել Թուրքիայի Նախագահ Ռ. Թ. Էրդողանի հետ հանդիպումը մոտ ժամանկներում: Այս մասին նախագահը հայտարարել է Սպիտակ Տանը Թուրքիայի և Սիրիայի սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ ունեցած ելույթում:
Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսել էր «Խաղաղության աղբյուր» գործողությունը` նպատակ ունենալով ստեղծելու բուֆերային գոտի: Դամասկոսը գործողությունը որակել էր որպես ագրեսիա, իսկ միջազգային համայնքը` դատապարտել այն:
Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ն և Թուրքիան հասել էին համաձայնության` ռազմական գործողությունները 120 ժամով դադարեցնելու վերաբերյալ: Դա հնարավորություն կտար քրդերին` հեռանալու այս շրջանից:
Եվ արդեն հոկտեմբերի 22-ին Ռուսաստանը և Թուրքիան ընդունել են Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ համատեղ գործողությունների հուշագիր, որի իրականացման արդյունքում ռուսական և թուրքական ուժայինները պետք է պարեկություն հաստատեն այս շրջանում: