Չիլիում անցած շաբաթվանից սկսված անկարգությունների հետևանքով առնվազն 18 մարդ Է զոհվել։ Այս մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարի տեղակալ Ռոդրիգո Ուբիլիան ։
«Ցավալի է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 3 մարդ է զոհվել, նրանցից երկուսը մահացել են Սան Պեդրո դե Լա Պասում, երբ բողոքի ակցիայի մասնակիցների խմբի մեջ է մխրճվել մեքենան», – ասել է նա ։
Նախարարի տեղակալի խոսքով՝ զոհերի թվում մեկ երեխա կա։
Նշենք, որ հոկտեմբերի 23-ի առավոտյան Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին 15 զոհերի մասին ։
Ռոդրիգո ՈՒբիլիանի խոսքով՝ վերջին մեկ օրվա ընթացքում բժշկական օգնության են դիմել իրավապահ մարմինների 95 աշխատակից և 102 քաղաքացիական անձ: