Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Ադրբեջանն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար, ասել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն, հայտնում է «РИА новости»-ն։
«Ադրբեջանը, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, պետք է բանտարկյալներին պաշտպանի բռնությունից և վնասից… և պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու էթնիկ հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը, այդ թվում՝ պաշտոնյաների կողմից», – ասել է դատավորը՝ հրապարակելով Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեղադրանքով ներկայացված հայցի վերաբերյալ վճիռը։
Ինչպես հաղորդում Է ТАСС-ը, Ադրբեջանի հայցով դատարանը նաև որոշել է, որ Հայաստանը «պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխի ռասայական ատելության հրահրումը և խրախուսումը, այդ թվում՝ կազմակերպությունների և անհատների կողմից իր տարածքում, որն ուղղված է ադրբեջանական ծագում ունեցող անձանց»: Դատարանի որոշմամբ, երկու կողմերն էլ պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են խորացնել կամ խորացնել տարաձայնությունները կամ բարդացնել վեճի լուծումը։