Ֆրանսիայի ազգային միավորում կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենի նման որոշումը պայմանավորված է Սիրիայում Թուրքիայի կողմից նախաձեռնված ռազմական գործողություններով
Ֆրանսիայի ազգային միավորում կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում վերջինիս կողմից իրականացվող ռազմական գործողության պատճառով:
«Թուրքիան խախտել է ՆԱՏՕ-ում գտնվելու չափանիշները, անհրաժեշտ է դադարեցնել նրա անդամակցությունը դաշինքին», – նշել է Մարի Լը Պենը RTL ռադիոկայանի եթերում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Բացի այդ, Լե Պենը կոչ է արել նաև դադարեցնել Թուրքիային տրվող վճարումները «ԵՄ-ին անդամակցության հավակնորդ պետություններին օգնության տրամադրման ծրագրի շրջանակներում»: 2021-2027թթ այն կազմելու է 6մլրդ եվրո։