Agence France-Presse գործակալությունը , վկայակոչելով տեղական իշխանություններին, հայտնել է Սանտյագո քաղաքում ընթացող բողոքի ակցիաների ընթացքում առնվազն երեք զոհված մարդու մասին։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
«Սուպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Երկու մարդ ողջ-ողջ այրվել է, ևս մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա մահացել է», – լրագրողներին հայտնել է Սանտյագոյի քաղաքապետը։
Ավելի վաղ քաղաքի ոստիկանությունը հայտնել էր 156 տուժածների մասին:
Սանտյագոյում մետրոյի ուղեվարձի թանկացման դեմ ծավալված բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների և իրավապահների հետ բախումների։ Անկարգությունների մասնակիցները վնասել են մետրոյի մի քանի կայարաններ և այրել մոտ 10-ը ավտոբուս: Ձերբակալվել է ավելի քան 300 մարդ։
Ստեղծված իրադրության կապակցությամբ նախագահ Սեբաստիան Պինյերան մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարել՝ չեղյալ հայտարարելով հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը: